ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ինչ պետք է անի Մայր աթոռը վաղն ևեթ՝ Վեհարան Նիկոլ հայադավի և իր ոհմակի ներխուժումը կասեցնելու համար

Ինչ պետք է անի Մայր աթոռը վաղն ևեթ՝ Վեհարան Նիկոլ հայադավի և իր ոհմակի ներխուժումը կասեցնելու համար
26.07.2025 | 10:46

«Հրապարակ» թերթն օրերս գրել է. «Մեր տեղեկություններով, չնայած արտաքուստ Մայր Աթոռը քայլեր չի անում, առճակատման չի գնում, բայց պարզվում է պատրաստվում են Փաշինյանի գրոհին դիմակայել:

Մեր տեղեկություններով, Մայր Աթոռն օրերս ձեռք է բերել տեխնիկական սարքերի մեծ խմբաքանակ, որը թույլ կտա Մայր Աթոռի ողջ տարածքը վերահսկել փոքր ու մեծ տրամաչափի տեսախցիկներով և նույնականացնել բոլոր նրանց, ովքեր կմասնակցեն Փաշինյանի կողմից առաջնորդվող Եկեղեցու «ասպատակությանը»:

Մայր Աթոռում մի ծրագիր են քննարկում, որը դեռ սաղմնային վիճակում է, բայց մոտավորապես այսպիսին է. որոշել եկեղեցու վրա հարձակման մասնակիցներին, հատ- հատ նույնականացնել դեմքերով, այնուհետև ճշտել նրանց բոլորի ընտանիքների անդամներին և հետագայում արգելել նրանց մուտքը եկեղեցիներ, վանքեր, նրանց համար չկատարել տարբեր ծեսեր` մկրտություն, պսակ, հոգեհանգստյան, թաղման կարգեր և այլն:

Սա թերևս այն Նզովքն ու Բանադրանքը կլինի, որի պահանջով հավատավոր մարդիկ այս օրերին հաճախ դիմում են եկեղեցուն:

Սա իհարկե կլինի շատ ծայրահեղ քայլ, բայց սրան կգնան, եթե Նիկոլական հրոսակներն արշավեն Էջմիածնի վրա և փորձեն ներխուժել Վեհարան»։

Իհարկե, համամիտ չեմ այս լրատվության հեղինակի հետ, թե «Սա իհարկե կլինի շատ ծայրահեղ քայլ»: Ընդհակառակը՝ սա կլինի շատ մեղմ քայլ, որովհետև ասված է՝ ակն ընդ ական, ատամն ընդ ատաման: Հանցավոր բնույթ ունեցող բռնության դեմ ոչ միայն հոգևոր սպասավորների, այլև նրանց աջակցելու և պաշտպանելու պատրաստ հավատավոր ժողովրդի կողմից ինքնապաշտպանության իրավունքի հիմքով պետք է ուժ գործադրվի, եթե «իրավապահ» համակարգի քաղպոռնիկները չկանխեն Նիկոլ հայադավի և իր ոհմակի (չարախմբի) կողմից ծրագրվող բռնությունը: Ինքնապաշտպանության իրավունքը ոչ ոք չի չեղարկել և ոչ ոք չի կարող չեղարկել:

Այնուհանդերձ, եթե իսկապես որոշվել է ընդամենը տեսագրել, նույնականացնել Ամենայն հայոց կաթողիկոսի և Մայր Աթոռի վրա հնարավոր հարձակման մասնակիցներին դեմքերով, այնուհետև ճշտել նրանց բոլորի ընտանիքների անդամներին և հետագայում արգելել նրանց մուտքը եկեղեցիներ, վանքեր, նրանց համար չկատարել տարբեր ծեսեր` մկրտություն, պսակ, հոգեհանգստյան, թաղման կարգեր և այլն, ապա դա չպետք է բավարար համարել:

Վերոնշյալն անկասկած անբավարար է այն պարզ պատճառով, որ Մայր Աթոռի վրա հնարավոր գրոհի մասնակիցների մեծ մասն Արսեն Թորոսյանի նման աթեիստ կարող են լինել, ինչպես նաև 2018- ին Նիկոլի կողմից իշխանությունը զավթելուն մեծապես նպաստած աղանդավորներ, նրանց թվում նաև՝ մեծաքանակ Եհովայի վկաներ, որոնց բոլորի համար միևնույն է, թե հետագայում իրենց և իրենց ընտանիքների անդամների մուտքը եկեղեցիներ, վանքեր կարգելեն թե չեն արգելի, իրենց և իրենց ընտանիքների անդամների համար եկեղեցական տարբեր ծեսեր` մկրտություն, պսակ, հոգեհանգստյան, թաղման կարգեր և այլն, կկատարեն թե չեն կատարի:

Եվ, հետևաբար, Ամենայն հայոց կաթողիկոսի վրա հնարավոր հարձակման, նրա նկատմամբ ցանկացած բռնության կամ, թեկուզ, միայն Վեհարան ներխուժելու դեպքում Մայր Աթոռը ճիշտ նույն կերպ (այսինքն՝ ընտանիքի անդամների ներառմամբ) պետք է վարվի ոչ միայն տվյալ հանցագործության անմիջական մասնակիցների, այլև «Ազգային ժողով» կոչվածի ՔՊ- ական («Քեմալական պայմանագրի» անդամ) պատգամավորների, Հայաստանի գլխավոր դատախազի և նրա տեղակալների, «ԱԱԾ» կոչվածի տնօրենի և նրա տեղակալների, քննչական կոմիտեի նախագահի և նրա տեղակալների, ՆԳ նախարարի և նրա տեղակալների, Հայաստանի ոստիկանության և նրա քաղաքային վարչությունների պետերի, կառավարության այն բոլոր անդամների նկատմամբ, որոնք առ այս պահը Նիկոլի հանցավոր, բացառիկ հակահայկական և հակաքրիստոնեական մտադրությունը դատապարտող հրապարակային հայտարարությամբ ու տվյալ մտադրության իրականացման դեպքում հրաժարական տալու՝ Նիկոլին ուղղված նախազգուշացմամբ հանդես չեն եկել, որպեսզի կանխեն Նիկոլ հայադավի և իր ոհմակի վերոնշյալ քայլը, որը, եթե կատարվի, համազգային խայտառակություն կդառնա բոլորիս համար, ինչպես նաև կարող է հանգեցնել արյունալի բախումների, ընդհուպ մինչև քաղաքացիական պատերազմի:

Ավելին. Մայր Աթոռը ոչ թե իր վրա հնարավոր գրոհից հետո, այլ վաղն ևեթ, առանց ուշացնելու, պետք է հանդես գա վերոնշյալ նախազգուշացնող հայտարարությամբ, բանադրանքի սպառնալիքով ՝ ուղղված ինչպես Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողին և բոլոր նրանց, ովքեր կհանդգնեն Վեհարան ներխուժել, այնպես էլ վերոնշյալ պաշտոնյաներին՝ Նիկոլի և իր ոհմակի տվյալ հանցավոր քայլը չկանխելու համար:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 685

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ